Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 
ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
   Շաբաթ, 28 Հունվարի 2012թ.
 
    Իրադարձություններ
ԱյսօրԲանակի օր
07/02/2012 Սուրբ Սարգսի տոն, երիտասարդների օրհնության օր
21/02/2012 Մայրենի լեզվի օր
28/02/2012 Ադրբ. ԽՍՀ-ում կազմակերպվ. ջարդերի զոհերի հիշատ. և բռնագաղթավ. հայ բնակչ. իրավունք. պաշտպ. օր
08/03/2012 Կանանց տոն
Բոլորը  

Համայնքային կայքեր

Հետրեք Ձեր վարձակալական վճարներին

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ՏՀԶՎԿ» ՀԿ

Ֆորում (քննարկումներ)

Թափուր հաստիքներ

Կոտայքի մարզպետարան

Adobe Reader 8

 Արխիվ    
27.01.12 Հայոց բանակի կազմավորման 20–ամյա հոբելյանին նվիրված տոնական հանդիսություն
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի նախաձեռնությամբ մարզկենտրոն Հրազդանում Հայոց բանակի կազմավորման 20–ամյա հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ եւ տոնական համերգ։ Մարզային հանդիսությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, հյուրեր մարզային տարբեր բնագավառներից, մարզի զինվորական կոմիսարիատների, մարզի տարածքում գործող զորամասերի, ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցներ, մտավորականներ։ Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը եւ Կոտայքի մարզպետը։ ...   Մանրամասն
30.12.11 ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔԸ

Սիրելի Հրազդանցիներ

Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող գալիք տարին ձեզ բերի խաղաղություն, առողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։

Թող Նոր Տարվա զանգերն անվերջ ղողանջեն ու բերկրանքով լցնեն ձեր սրտերը

Թող Աստծո օրհնությամբ կատարվեն ձեր բոլոր բարի երազանքները։

  
07.04.11 Մեր գնահատանքն ու երախտագիտությունը ձեզ, սիրելի՛ կանայք
Շնորհավորանքներ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ։ Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն եւ սեր։ Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին եւ արմատներին։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին։ Ապրիլի 7—ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ եւս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է։ Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք, փոխանցում ենք մեր սերը՝ հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը։ Զավակները երբեք չեն ...   Մանրամասն
17.03.11 Ցուցահանդես՝ նվիրված կանանց տոնին

Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում տեղի ունեցավ  ,,Գարնանամուտ,, ցուցահանդեսը նվիրված Մարտի 8-ին։

Ցուցահանդեսին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը։

  
17.03.11 Հրազդանի քաղաքային համայնքում տեղի ունեցավ միջոցառում նվիրված կանանց միջազգային օրվան

Հրազդանի քաղաքային համայնքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը իր սրտի խոսքն ուղղեց բոլոր հայ կանանց։ Նա մեծարանքի և  գնահատանքի արժանացրեց բոլոր մայրերին և  կանանց, մաղթելով, որ  նրանց առօրյային լիարժեքորեն մաս կազմեն անսահման հաջողությունները՝ իրականություն դարձնելով նրանց իղձերն ու ցանկությունները։

  
18.02.11 Տոնական միջոցառում նվիրված Տեառնընդառաջին

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40  օր հետո նշում է Տեառնընդառաջի տոնը։

  Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հովանավորությամբ  Հրազդան քաղաքում ևս տեղի ունեցավ Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում։

Միջոցառումն ամփոփվեց ավանդական խարույկով և տոնական երգ ու պարով։

  
18.02.11 Հրազդան քաղաքը արագ թափով մաքրվում է ձյունից

Հրազդան քաղաքում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն։

Հրազդանի քաղաքային համայնքը անում է ամեն ինչ որպեսզի համայնքի ճանապարհները մաքրվեն ձյունից։

Քաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները բաց են։

  
1 2


Մշակված է Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոնի  կողմից Տարբերակ 1.82