| |
|
|
Արամ Ռազմիկի Դանիելյանը
ծնվել է 1962 թ., Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:
1981 թ. ընդունվել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտ և 1986 թ. ավարտել հիշյալ ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը:
1987-89 թթ. աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ:
1989-93 թթ. աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ:
1992 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1993 թ. ընտրությամբ աշխատանքի է անցել քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ:
1995 թ. ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1997 թ. նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
2002 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքապետ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
|
|
|
|